четверг, 19 мая 2011 г.

հանելուկ



Բույս, մարդ, կենդանի, միֆ, իրավիճակ, չգիտեմ ինչ, բայց չի գալիս, վերջերս չի գալիս : Նրա ներկայությունը չի զգացվում :Ստեղծում եմ կատարյալ մթնոլորտ նրան կանչելու համար, բացում եմ word-ը, խմում եմ թեյս, պատուհանից լսվում է անձրևի խշշոցը, իսկ ականջակալներիցս.., դա պետք է , որ նրան դուր գար, նա պետք է որ գայթակղվեր, բայց չեկավ : Փակեցի word-ը ու սկսեցի նրան փնտրել facebook -ում , նորից չկա ինքը, նույնիսկ ստատուս չեմ կարողանում գրել : Ինչ դատարկությունա չէ???. Ես կվերցնեմ ավանդական թուղթն ու գրիչը, մմմ տաք mac, փոքրիկ ակվարիումը, 2 ձկները` դեղին ու կարմիր, ճիշտա դաշնամուր չկա` վրան էլ ծաղիկներ, բայց նորից մթնոլորտը կանչում է նրան, իսկ նա չկա ու չկա... հիմա գիտեմ` ՆԱ անուն չունի :

Комментариев нет:

Отправить комментарий